• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Դի Մարիա. «Մբապեն ճիշտ որոշում կայացրեց. Նա դեռ ժամանակ կունենա՝ «Ռեալ» տեղափոխվելու»

Հոդվածներ

Դի Մարիա. «Մբապեն ճիշտ որոշում կայացրեց. Նա դեռ ժամանակ կունենա՝ «Ռեալ» տեղափոխվելու»
22.05.2022
5397 0

Երեկ հայտնի դարձավ, որ Կիլիան Մբապեն նոր պայմանագիր է կնքել «ՊՍԺ»-ի հետ և մինչ 2025 թվականը հանդես կգա փարիզյան ակումբի կազմում։

«ՊՍԺ»-ի մեկ այլ ֆուտբոլիստ Անխել Դի Մարիան, ով նախկինում հանդես է եկել «Ռեալի» կազմում, մեկնաբանել է Մբապեի որոշումը։

«Մբապեն ճիշտ որոշում կայացրեց։ Նա դեռ շատ երիտասարդ է ու դեռ ժամանակ կունենա «Ռեալ» տեղափոխվելու». նշել է Դի Մարիան։

Արգենտիանցին երեկ անցկացրեց իր վերջին հանդիպումը «ՊՍԺ»-ի կազմում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված