Իսպանիայի առաջնության 11–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ մրցեց «Վալենսիայի» հետ և հաղթեց 4։0 հաշվով։
«Արքայական ակումբի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն (19'(11մ), 31'), աչքի ընկան նաև Ջուդ Բելինգեմը (44') և Ալվարո Կարերասը (82'):
Առաջին խաղակեսի վերջնամասում 11–մետրանոցից վրիպեց Վինիսիուս Ժունիորը (43')։
Խաբի Ալոնսոյի թիմը շարունակում է 30 միավորով վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Ռեալը» Պրիմերայի հաջորդ տուրում ուժերը կչափի «Ռայո Վալյեկանոյի» հետ (09.11.2025, 19:15):
Հայերեն