• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ռեալ»-«Օսասունա» հանդիպումը կարող է հետաձգվել (տեսանյութ)

Լուրեր

«Ռեալ»-«Օսասունա» հանդիպումը կարող է հետաձգվել (տեսանյութ)
09.01.2021
1821 0

Լա լիգայի 18-րդ տուրում «Օսասունայի» ու «Ռեալի» միջև կայանալիք հանդիպումը կարող է հետաձգվել՝ վատ եղանակային պայմանների պատճառով։

AS-ի տեղեկություններով, «Օսասունայի» մարզադաշտի 40 աշխատակից աշխատում են, որ մարզադաշտը լավ վիճակում պահեն, սակայն ձյունը դժվարացնում է ամեն բան ու իրավիճակը վերահսկելի դարձնելը դառնում է էլ ավելի դժվար։

Հանդիպումը հետաձգելու որոշում կայացնելու դեպքում այն կտեղափոխվի վաղն առավոտյան ժամի։