«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան «Ռեալի» բրազիլացի եզրային հարձակվող Ռոդրիգոյի մեծ երկրպագուն է և միտված է նրա տեղափոխությանը, հաղորդում է անվանի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Քաղաքայինները» դիտարկում են բրազիլացուն թիմ հրավիրելու տարբերակը, քանի որ Սավիոն, մեծ հավանականությամբ, կհամալրի «Տոտենհեմի» շարքերը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «սերուցքայինները» կվաճառեն ֆուտբոլիստին, եթե ստանան 100 միլիոն եվրոյի առաջարկ։
Նախորդ մրցաշրջանում 24–ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 54 խաղի, դարձել 14 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt–ը 90 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։