• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Կաֆու․ «Բրազիլացի երկրպագուները փոքր–ինչ չեն վստահում Անչելոտիին»

Լուրեր

Կաֆու․ «Բրազիլացի երկրպագուները փոքր–ինչ չեն վստահում Անչելոտիին»
04.04.2024
890 0

Կաֆուն խոսել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի՝ Բրազիլիայի հավաքականը գլխավորելու մասին։

«Շատ խոսակցություններ կան, որ Անչելոտին պետք է գլխավորի Բրազիլիայի հավաքականը, սակայն նորմալ չէ, որ օտարերկրացի մասնագետ պիտի գլխավորի ազգային թիմը, քանի որ նման փորձ երբեք չենք ունեցել։

Նա երբեք չի ասել, որ ցանկանում է գլխավորել Բրազիլիայի հավաքականը, կամ պայմանագիր է կնքել։ Բրազիլացի երկրպագուները փոքր–ինչ չեն վստահում նրան։

Երբ դու Բրազիլիայի հավաքականում ես՝ ցանկանում ես ամբողջ աշխարհին հայտարարել այդ մասին։ Ամեն դեպքում նա լավ մասնագետ է և հասկանում է ֆուտբոլից»,– ասել է «Միլանի» նախկին ֆուտբոլիստը։


Ամենակարդացված