• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Ֆաբրիցիո Ռոմանո․ «Ռեալն» ու Կրոսը համաձայնության են հասել

Լուրեր

Ֆաբրիցիո Ռոմանո․ «Ռեալն» ու Կրոսը համաձայնության են հասել
27.03.2024
1503 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը կերակարաձգի պայմանագիրն ակումբի հետ, հաղորդում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

34–ամյա գերմանացու նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2025 թվականը։ Կողմերի միջև բանակցություններն ավարտվել են և պաշտոնական փաստաթղթի ստորագրումն ընդամենը ժամանակի հարց է։ Գերմանացու պայմանագիրն ակումբի հետ նախատեսված էր մինչև այս տարվա ամառ։

Հիշեցնենք, որ Կրոսը «Ռեալում» հանդես է գալիս 2014 թվականից ու անցկացրած 455 խաղում դարձել է 28 գոլի և 96 գոլային փոխանցման հեղինակ։ Այս մրցաշրջանւոմ նա 38 խաղում խփել է 1 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։