Լուրեր

«Ռեալին» անհանգստացնում են Մենդիի վնասվածքները
02.02.2022
3426 0

«Ռայո Վալյեկանոյի» պաշտպան Ֆրան Գարսիան կարող է փոխել ակումբային գրանցումը՝ հաղորդում է AS-ը։

«Ռեալին» անհանգստանցնում է, որ ձախ պաշտպան Ֆերլան Մենդին չափից դուրս շատ է վնասվածք ստանում ու փնտրում է ֆուտբոլիստ, որը կարող է նրան փոխարինել։

Ֆրան Գարսիան ամենահավանական տարբերակն է, քանի որ «Ռեալը» 50 տոկոս տրանսֆերային իրավունք է պահպանում իր սանի նկատմամբ։

Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստն Իսպանիայի առաջնությունում 22 խաղի է մասնակցել։


Ամենակարդացված