Լուրեր

Որքա՞ն կբացակայի Կուրտուան՝ նոր վնասվածքի պատճառով
19.03.2024
2342 0

Ինչպես արդեն հայտնել ենք, Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան այսօրվա մարզմանը նոր վնասվածք է ստացել։

«Արքայական ակումբի» բուժանձնակազմի բժշկական եզրակացության մեջ ասվում է, որ Կուրտուայի մոտ ախտորոշվել է աջ ծնկի ներքին մենիսկի պատռվածք։

The Athletic–ի հաղորդմամբ՝ բելգիացին այս վնասվածքի պատճառով բաց կթողնի 6–ից 7 շաբաթ և նրա մասնակցությունը այս մրցաշրջանում որևէ հանդիպման լուրջ ռիսկի տակ է։