Լուրեր

Լապորտա․ «Բարսելոնան» պետք է հաղթի «Ռեալին»
19.04.2024
1922 0

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան կարծում է, որ կատալոնացիները պետք է հաղթեն «Ռեալին»։ Թիմերը կմրցեն Լա լիգայի 32–րդ տուրում։

«Մենք պետք է հաղթենք Մադրիդում։ Հաճելի չէ, որ ՉԼ–ից դուրս մնացինք, սակայն մենք հույս ունեինք, ինչն ամենակարևորն էր։ Մենք բոլորս ոգեշնչված էին։ Հիմա եկել է հիասթափությունը հաղթահարելու ժամանակը»,– Լապորտայի խոսքը մեջբերում է Sport.es–ը։

«Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա ապրիլի 21–ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00–ին։


Ամենակարդացված