Լուրեր

Կուրտուայի վնասվածքի բժշկական եզրակացությունը
19.03.2024
3088 0

Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուայի նոր վնասվածքի բժշկական եզրակացությունը, որը նա ստացել է այսօրվա մարզման ժամանակ։

«Մեր ֆուտբոլիստ Տիբո Կուրտուայի նկատմամբ այսօր կատարված հետազոտություններից հետո նրա մոտ ախտորոշվել է աջ ծնկի ներքին մենիսկի պատռվածք։ Վնասվածքը տեղի է ունեցել այսօրվա մարզման ժամանակ»։