• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Այսօր կկայանա Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանությունը

Լուրեր

Այսօր կկայանա Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանությունը
15.03.2024
1054 0

Այսօր՝ մարտի 15–ին, Շվեյցարիայի Նիոն քաղաքում կկայանա Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի քառորդ եզրափակիչի վիճակահանությունը։ Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 15։00–ին։

Վիճակահանությունը կայանալու է կույր ձևաչափով, ինչը նշանակում է, որ միևնույն երկրի թիմերը կարող են մրցել միմյանց դեմ։

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի մասնակիցները․

«Արսենալ»

«Մանչեսթեր Սիթի»

«Բարսելոնա»

«Ռեալ Մադրիդ»

ՊՍԺ

«Բավարիա»

«Ատլետիկո Մադրիդ»

«Բորուսիա Դորտմունդ»

Այսօր պարզ կդառնա նաև կիսաեզրափակիչների ցանցը․ զույգերը կպարզվեն գնդակների օգնությամբ, որի վրա գրված կլինի «1–ին զույգի հաղթող», «2–րդ զույգի հաղթող» և այլն։ Բացի այդ, պարզ կդառնա եզրափակիչում պայմանական տանտերը։

Քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները կանցակցվեն ապրիլի 9–ին և 10–ին, իսկ պատասխան հանդիպումները՝ 16–ին և 17–ին։

Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները ծրագրված են անցկացնելու ապրիլի 30–ին և մայիսի 1–ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մայիսի 7–ին և 8–ին։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա հունիսի 1–ին՝ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։