• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Բրահիմ Դիասը՝ Մարոկկոյի հավաքականի օգտին ընտրություն կատարելու մասին

Լուրեր

Բրահիմ Դիասը՝ Մարոկկոյի հավաքականի օգտին ընտրություն կատարելու մասին
14.03.2024
856 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը խոսել է Մարոկկոյի հավաքականի օգտին ընտրություն կատարելու մասին։

«Ես ընտրել եմ Մարոկկոյի հավաքականը և չեմ մտածել այն մասին, թե արդյոք Դե լա Ֆուենտեն ինձ կզանգի՝ նախքան վերջնական որոշում կայացնելս։

Երբեք ճնշում չեմ գործադրել իսպանական ֆեդերացիայի վրա։ Ես ինձ 100 տոկոսով իսպանացի եմ զգում և նույնքան տոկոս՝ մարոկկացի։ Ո՞վ չէր ցանկանա հանդես գալ Մարոկկոյի պես հավաքականում»,– Դիասի խոսքը մեջբերում է Marca–ն։