Լուրեր

«Ռեալի» պատմության այս օրը․ մարտի 11
11.03.2024
690 0

Այսօր՝ մարտի 11–ին, 79 տարեկան է դառնում «Ռեալի» պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Պիրին։

Նա ակումբում անցկացրել է 16 տարի, մասնակցել 561 հանդիպման և խփել 172 գոլ (ակումբի պատմության 10 լավագույն ռմբարկուներից է):

Պիրին իր ժամանակների գլխավոր ունիվերսալներից մեկն էր, նա կարող էր խաղալ ինչպես «9» համարի դիրքում, այնպես էլ որպես հենակետային կիսապաշտպան և անգամ կենտրոնական պաշտպան։

Պիրին «Ռեալի» կազմում հաղթել է 15 տիտղոս, որոնց թվում են 1 Չեմպիոնների գավաթ, 10 լա լիգա և 4 Իսպանիայի գավաթ։

Պիրին ներկայումս զբաղեցնում է «Ռեալի» պատվավոր նախագահի պաշտոնը։