Լուրեր

Սթեռլինգը կրկին հետաքրքրել է «Ռեալին»
18.04.2021
2569 0
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Սթեռլինգը կարող է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ լքել ակումբը։

Daily Star-ի հաղորդմամբ, 26-ամյա անգլիացին դժգոհ է, որ կորցրել է տեղը «քաղաքայինների» հիմնական կազմում։ Վերջին շրջանում թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան այլ ֆուտբոլիստի է տալիս նախապատվությունը։

Աղբյուրը հայտնում է, որ Սթեռլինգն արդեն վաղուց հանդիսանում է «Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակն ու «սերուցքայինները» մտադիր են առիթն օգտագործել՝ 85 մլն եվրո առաջարկելով նրա տրանսֆերի համար։

Ընթացիկ մրցաշրջանում անգլիացին մասնակցել է 42 հանդիպման, դարձել 13 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ։


Ամենակարդացված