• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Իվան Ռակիտիչը՝ «Ռեալի» և «Բարսելոնայի» տարբերությունների մասին

Լուրեր

Իվան Ռակիտիչը՝ «Ռեալի» և «Բարսելոնայի» տարբերությունների մասին
09.03.2024
1688 0

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Իվան Ռակիտիչը, որը ներկայումս հանդես է գալիս «Ալ Շաբաբում», խոսել է այն մասին, թե ինչով է տարբերվում ներկայիս «Բարսելոնան» Մադրիդի «Ռեալից»։

«Սկզբունքային տարբերությունն այն է, որ «Ռեալին» հաջողվեց սահուն սերնդափոխություն կատարել՝ պահպանելով վետերաններին։ Այդ հարցում «Բարսելոնան» շատ կասկածելի շարժվեց։ 

Ես վստահ եմ, որ Պեդրին, Գավին և այլոք՝ ակումբի ապագան են, սակայն ավագ սերնդի օգնությունը չէր խանգարի։ Կարծում եմ, որ Բելինգեմը, Կամավինգան և այլ ֆուտբոլիստներ մեծ օգուտ են քաղում վետերաններից»,– Ռակիտիչի խոսոը մեջբերում է Marca–ն։

Հիշեցնենք, որ Ռակիտիչը «Բարսելոնայում» խաղացել է 2014–ից 2020 թվականներին։