• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Էնդրիկը հաջողություններ է գրանցում նաև խաղադաշտից դուրս

Լուրեր

Էնդրիկը հաջողություններ է գրանցում նաև խաղադաշտից դուրս
19.11.2023
1465 0

Marca. Էնդրիկի տարիքը չի խանգարում զարգացնելու սեփական բրենդը և ապրելակերպը:

17-ամյա հարձակվողն արդեն իր թիմն ունի, որը բաղկացած է 17 մարդուց՝ խոհարար, ֆիզիոթերապևտ, անալիտիկներ և անգամ մարկետոլոգներ: Բացի այդ, բրազիլացին պայմանագիր է կնքել Roc Nation Sports գործակալության հետ, որի հիմնադիրը Jay-Z-ն է:

The Athletic. Էնդրիկը մինչև 2028 թվականն անհատական պայմանագիր է կնքել New Balance-ի հետ: Համաձայն գործարքի՝ հարձակվողը կդառնա բրենդի գլխավոր դեմքերից մեկը:

ESPN Brasil. Էնդրիկն իր էքսքլյուզիվ խաղակոշիկները կունենա New Balance-ում, որի հետ համագործակցությունն արդեն կնքված է:


Ամենակարդացված