Լուրեր

«Ռեալի» դարպասապահը զայրացրել է Անչելոտիին
02.03.2024
1293 0

The Athletic պարբերականը հայտնել է, որ «Ռեալի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան դժգոհ է մադրիդյան ակումբում իր կարգավիճակից։

Նույն այդ ժամանակ, Don Diario–ն հավելում է, որ թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին դուր չի եկել այս տեղեկության արտահոսքը ԶԼՄ–ներ, ինչի պատճառով իտալացին զայրացել է ֆուտբոլիստի վրա։

Ավելին, դա եղել է վերջին կաթիլը, որից հետո Անչելոտին վերջնականապես որոշել է, որ Կեպան պետք է հեռանա «Ռեալից» 2024 թվականի հունիսի 30–ին, երբ ավարտվի վարձակալության պայմանագիրը։

Հիշեցնենք, որ այս պահին «Ռեալը» միանձնյա գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ 65 միավոր։ Մոտակա հետապնդող «Ժիրոնան» 6 միավոր հետ է։


Ամենակարդացված