• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Սանտիագո Բեռնաբեուի» խոտածածկը մրցաշրջանում 3-րդ անգամ փոխվեց (ֆոտո)

Լուրեր

«Սանտիագո Բեռնաբեուի» խոտածածկը մրցաշրջանում 3-րդ անգամ փոխվեց (ֆոտո)
13.02.2023
3633 0

«Սանտիագո Բեռնաբեուի» խոտածածկը մրցաշրջանում երրորդ անգամ փոխարինվեց:

Խոտածածկի խնդիրներն առաջացել էին մարզադաշտը վերակառուցելու արդյունքում արտանետված փոշուց ու կեղտից: Բացի այդ, «Բեռնաբեուի» բաց տանիքի վրա իրականացվում են աշխատանքներ և արևի լույսը նորմալ չի ընկնում խոտածածկի վրա:

Մասնագետները մտածում են նոր հանգամանքներում վերակառուցման աշխատանքներն առանց նմանատիպ հետևանքների շարունակելու տարբերակներ: