• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Նաչոն կարող է կարիերան շարունակել իտալական գրանդում

Լուրեր

Նաչոն կարող է կարիերան շարունակել իտալական գրանդում
24.02.2024
1711 0

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսը կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում, հաղորդում է Todofichajes–ը։

Իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»։ Ֆերնանդեսը կարող է միլանյան ակումբ տեղափոխվել անվճար, քանի որ նրա պայմանագիրը «սերուցքայինների» հետ լրանում է այս ամառ։

34–ամյա ֆուտբոլիստը «Արքայական ակումբում» հանդես է գալիս 2012 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է Իսպանիայի առաջնության 17 խաղի։


Ամենակարդացված