Լուրեր

Գյուլերն ապագայի վերաբերյալ որոշում է կայացրել
24.02.2024
1879 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերը որոշել է հաջորդ մրցաշրջանում մնալ թիմում և պայքարել մեկնարկային կազմում տեղ գտնելու համար, հաղորդումէ լրագրող Մատեո Մորետոն։

Այնուամենայնիվ, կա հավանականություն, որ թուրք կիսապաշտպան մեկ տարվա վարձավճարով կտեղափոխվի եվրոպական այլ ակումբ։

Հիշեցնենք, որ Գյուլերը «Ֆեներբախչեից» է նախորդ ամառ 20 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել «Ռեալ»։ 

Ընթացիկ մրցաշրջանում նա «սերուցքայինների» կազմում մասնակցել է ընդամենը 3 ոչ լիարժեք հանդիպման, աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։ Նա մրցաշրջանի առաջին հատվածը բաց է թողել ծնկի վնասվածքի պատճառով։