Լուրեր

Կիլիան Մբապեն չի մեկնի Ադրբեջան
14.11.2025
179 0

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն բաց կթողնի ԱԱ–2026–ի ընտրական փուլի 6–րդ տուրում Ադրբեջանի դեմ կայանալիք հանդիպումը։

«Կիլիան Մբապեն լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը և չի մեկնի Ադրբեջան։ Ֆուտբոլիստը վերադարձել է Մադրիդ»,– գրել է լրագրող Բուլման։

Հիշեցնենք, որ նախորդ խաղում Ֆրանսիայի հավաքականը 4։0 հաշվով հաղթել էր Ուկրաինային, իսկ Մբապեն դուբլ էր գրանցել։


Ամենակարդացված