Լուրեր

Կազեմիրո․ «Չեմ հետևում «Ռեալի» ելույթներին»
16.11.2025
129 0

«Մանչեսթեր Յուանյթեդի» կիսապաշտպան Կազեմիրոյին հարցրել են «Ռեալ Մադրիդի» մասին, որտեղ նա հանդես է եկել 2013–ից 2022 թվականներին։

«Չեմ հետևումնրանց ելույթներին։ Ես չափից դուրս շատ հոգս ունեմ «Մանչեսթեր Յունայթեդում», որպեսզի մտահոգվեմ «Ռեալի» մասին։ Բոլորը գիտեն, որ ես սիրում եմ ակումբը, քաղաքը, բայց չեմ անհանգստանում նրանց պահով»,– Կազեմիրոյի խոսքը մեջբերում է MundoDEportivo–ն։

Բրազիլացին «Արքայական ակումբի» կազմում հանդես է եկել 336 խաղում, դարձել 31 գոլի ու 29 գոլային փոխանցման հեղինակ։ Նա թիմի հետ 5 անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը։


Ամենակարդացված