Լուրեր

Ցուցանիշ, որով Մբապեն զիջում է միայն Պելեին
14.11.2025
170 0

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն կարիերայի 400–րդ գոլը խփեց Ուկրաինայի դեմ մրցավեճում։

Այսպիսով, 26 տարեկանում նա դարձավ երկրորդը լեգենդար Պելեից հետո, որը նման ցուցանիշ է գրանցում նախքան 27 տարեկան դառնալը։

Մբապեի ակտիվում 27 գոլ կա «Մոնակոյում», 62՝ «Ռեալում» և 256՝ ՊՍԺ–ի կազմում։ Նա նաև 55 անգամ աչքի է ընկել Ֆրանսիայի հավաքականի կազմում։


Ամենակարդացված