Լուրեր

«Ռեալը» նոր պայմանագիր կկնքի թիմի պաշտպանի հետ
30.01.2024
1623 0

Մադրիդի «Ռեալի» աջ պաշտպան Դանիել Կարվախալը կարող է ևս մի քանի մրցաշրջան մնալ «Արքայական ակումբում», հաղորդում է Marca-ն։

Աղբյուրի հաղորդմամբ՝ մադրիդցիների ղեկավարությունն առաջիկայում կերկարաձգի 32-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը։

Կարվախալը «Ռեալում» հանդես է գալիս 2013 թվականից և այս ամբողջ ժամանակահատվածում նվաճել է 22 տիտղոս՝ այդ թվում Չեմպիոնների լիգայի 5 տիտղոս։

Ընթացիկ մրցաշրջանում իսպանացին «սերուցքայինների» կազմում մասնակցել է 23 հանդիպման, դարձել չորս գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։