• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Հայտնի է՝ ով կժամանի «Ռեալ», եթե Մբապեի տրանսֆերը ձախողվի

Լուրեր

Հայտնի է՝ ով կժամանի «Ռեալ», եթե Մբապեի տրանսֆերը ձախողվի
30.01.2024
3908 0

Մադրիդի «Ռեալն» արդեն կողմնորոշվել է, թե ում տրանսֆերային իրավունքը կգնի, եթե ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերը ձախողվի։

Defensa Central-ի հաղորդմամբ՝ մադրիդյան ակումբը թիմ կհրավիրի «Միլանի» եզրային հարձակվող Ռաֆայել Լեաուին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի մարտին։

24-ամյա Լեաուն այս մրցաշրջանում իտալական ակումբի կազմում մասնակցել է 26 խաղի, դարձել վեցական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։