Լուրեր

Սիմեոնեի հարցազրույցը՝ «Ռեալի» դեմ հաղթանակից հետո
19.01.2024
2221 0

Դիեգո Սիմեոնե. «Սա միայն 1/8 եզրափակիչն էր, սակայն արդյունքում այն վերածվեց մոգական երեկոյի:

Սա իմ կարիերայի լավագույն երեկոն չէր, քանի որ մենք հաղթել ենք նաև ՉԼ-ում, ինչպես նաև դարձել չեմպիոն, սակայն յուրահատուկ է այնքանով, որ հաջորդ փուլի ուղեգիր ենք նվաճել՝ հիանալի հանդիպում անցկացնելով:

Եթե հայացք նետենք այս մրցաշրջանում «Ռեալի» դեմ 3 խաղերին, բոլորն էլ նման են: Մենք խաղում էինք «Մանչեսթեր Սիթիի» հետ միասին աշխարհի լավագույն թիմի դեմ: Նրանք հիանալի հակագրոհներ ունեն, գոլեր են խփում միջին տարածություններից, դիրքային գրոհներ կազմակերպում: Դա է պատճառը, որ նրանք գրեթե միշտ հաղթում են, սակայն մեր այսօրվա հաղթանակը պատահականություն չէր:

Մենք կարող ենք պայքար առաջարկել և բոլոր երեք խաղերում էլ մոտ էինք հաղթանակին, սակայն հաղթեցինք երկուսում: Այսօր իրենց հրաշալի դրսևորեցին նաև փոխարինման մտած ֆուտբոլիստները:

Վինիսիուս Ժունիորի դեմ վեճի դրվագը չեմ մեկնաբանելու»:


Ամենակարդացված