Լուրեր

«Ռեալը» բազմաթիվ տարբերակներ է դիտարկում
11.12.2023
1877 0

Relevo.  «Ռեալ Մադրիդը» ցանկանում է լուծել դարպասապահի դիրքի հարցը հաջորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ, այդ իսկ պատճառով էլ հիմա ակումբը ամենատարբեր տարբերակներն է դիտարկում: Լունինի և Կեպայի ապագան անհայտ է մնում, այնուամենայնիվ, թիմում ելույթները կարող են շարունակել ինչպես ուկրաինացին, այնպես էլ իսպանացին:

«Սերուցքայինները» դիտարկում են նաև դարպասապահի դիրքի այլ թեկնածուներ, որոնք կարող են տեղափոխվել հաջորդ ամառ: Այդ դարպասապահների թվում են Մատեուսը («Բրագա»), Մամարդաշվիլին («Վալենսիա») և Ռենդալ Ռոդրիգեսը («Պենյարոլ»):

«Ռեալը» դարպասապահների է հետևում նաև Արևելյան Եվրոպայում ու Բրազիլիայում:

Ցանկացած պարագայում, այս հարցի լուծումը կտրվի մրցաշրջանի ավարտից հետո և հաշվի կառնվի այդ թվում նաև Կուրտուայի վիճակը, Լունինի ծրագրերը և «Չելսիի» հետ Արիսաբալագայի հարցով բանակցություններ վարելու դժվարությունները: