Լուրեր

«Ռեալն» ամռանը կարող է վերադարձնել Գուտյերեսին
11.12.2023
2998 0

Մադրիդի «Ռեալը» պահպանել է «Ժիրոնայի» պաշտպան Միգել Գուտյերեսի տրանսֆերային իրավունքի կեսը և ամռանը կարող է գնել 8 միլիոն եվրոյի դիմաց, հաղորդում է լրագրող Մատեո Մորետոն:

Գուտյերեսի գործող պայմանագիրը «Ժիրոնայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը, իսկ հրաժարագինը կազմում է 35 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ 22-ամյա պաշտպանը մադրիդյան ակումբի համակարգում գտնվում էր 2011 թվականից, իսկ 2022 թվականի ամռանը 4 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Ժիրոնա»:


Ամենակարդացված