• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Էնդրիկի հերթական գոլը Բրազիլիայի առաջնությունում (տեսանյութ)

Լուրեր

Էնդրիկի հերթական գոլը Բրազիլիայի առաջնությունում (տեսանյութ)
30.11.2023
1429 0

Մադրիդի «Ռեալի» ապագա նորեկ Էնդրիկը «Պալմեյրասի» մեկնարկային կազմում էր «Ամերիկա Մինեյրոյի» դեմ (4-0) տնային խաղում և բացեց հաշիվը երկրորդ րոպեին:

17-ամյա հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 51 հանդիպման (2569 րոպե), դարձել 13 գոլի և 1 ասիստի հեղինակ:

Հիշեցնենք՝ ԶԼՄ-ների համաձայն, «Ռեալը» բրազիլացու տրանսֆերային իրավունքը գնել է 35+25 միլիոն եվրոյի դիմաց, ինչպես նաև 12 միլիոն եվրո կվճարի բրազիլիայի հարկային մարմիններին: Էնդրիկը «սերուցքայիններին» կմիանա 2024 թվականի ամռանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ