• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Մալյորկայի» ֆուտբոլիստները դժգոհել են Վինիսիուսից

Լուրեր

«Մալյորկայի» ֆուտբոլիստները դժգոհել են Վինիսիուսից
13.09.2022
3132 0

«Մալյորկայի» ֆուտբոլիստները «Ռեալի» դեմ խաղում Վինիսիուս Ժունիորի հետ կոնֆլիկտի իրենց տարբերակն ունեն, հայտնում է Marca-ն։

Նրանք հավաստիացնում են, որ բրազիլացին ամբողջ խաղի ընթացքում սադրել է (օրինակ մրցակցին ասել է՝ «Դու մտածում ես, որ հաղթելու՞ ես»), իսկ որպես լավ պահվածքի օրինակ նրանք նշել են Վինիսիուսի հայրենակից Ռոդրիգոյին։

Բացի այդ, բալեարյան ակումբի ներկայացուցիչների խոսքով, «Ռեալի» ֆուտբոլիստները «Մալյորկայի» կոլեգաների հետ շփվելիս հայտարարել են, որ «արդեն հազար անգամ Վինիսիուսի հետ խոսել են մրցակցին չսադրելու թեմայով»։


Ամենակարդացված