• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Լա լիգայի ակումբը շարունակում է հետևել «Կաստիլյայի» տաղանդի խաղին

Լուրեր

Լա լիգայի ակումբը շարունակում է հետևել «Կաստիլյայի» տաղանդի խաղին
28.11.2023
1838 0

Relevo. «Վալենսիան» աշխատում է «Կաստիլյայի» եզրային հարձակվող Պիտերին թիմ հրավիրելու ուղղությամբ:

«Չղջիկների» սկաուտական ծառայությունը հետևել է ֆուտբոլիստի խաղին երկար ժամանակ, այնուհետև զրույց ունեցել նրա հետ:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալ Մադրիդը» և «Վալենսիան» ամռանը գրեթե համաձայնեցրել էին 21-ամյա ֆուտբոլիստի գործարքը: Տրանսֆերը՝ գրեթե 4 միլիոն եվրո, իսկ աշխատավարձը՝ 650 հազար եվրո, սակայն արդյունքում գործարքը չէր կայացել: