Լուրեր

Ռոնալդո. «Ռեալը» սխալվեց՝ բաց թողնելով Հակիմիին»
16.01.2021
655 0

Մադրիդի «Ռեալի» ու «Ինտերի» նախկին հարձակվող Ռոնալդոն խոսել է «Ինտերի» պաշտպան Աշրաֆ Հակիմիի մասին։

«Ինտերը» հիանալի ֆուտբոլիստի է ձեռք բերել՝ Հակիմիին։ «Ռեալը» սխալ գործեց՝ նրան բաց թողնելով։ Ես ու նա միասին խաղադաշտում հրաշքներ կգործեինք»,- Ռոնալդոի խոսքերն է հաղորդում La Gazetta dello Sport-ը։

Հակիմին «Ինտեր» է տեղափոխվել Մադրիդի «Ռեալից»՝ 2020 թվականի հուլիսին։ Մարոկկացի ֆուտբոլիստն իտալական ակումբի հետ մինչև 2025 թվականի հունիսի 30-ը պայմանագիր է կնքել։