• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Էնդրիկը կարծում է, որ Պելեն լավագույնն է պատմության մեջ

Լուրեր

Էնդրիկը կարծում է, որ Պելեն լավագույնն է պատմության մեջ
20.11.2023
1396 0

Մադրիդի «Ռեալի» ապագա հարձակվող Էնդրիկը կարծում է, որ Պելեն լավագույնն է ֆուտբոլի պատմության մեջ:

«Պելեն թագավոր է և ոչ մեկի պետք չէ նրա հետ համեմատել: Շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ նա ապրել է և ես կարող եմ նայել նրա հանդիպումները:

Այսօր տեխնոլոգիաները թույլ են տալիս դա: Կարծում եմ, որ դա հրաշալի է»,- ասել է «Պալմեյրասի» հարձակվողը:

Հիշեցնենք՝ ԶԼՄ-ների համաձայն, «Ռեալը» բրազիլացու տրանսֆերային իրավունքը գնել է 35+25 միլիոն եվրոյի դիմաց, ինչպես նաև 12 միլիոն եվրո կվճարի բրազիլիայի հարկային մարմիններին: Էնդրիկը «սերուցքայիններին» կմիանա 2024 թվականի ամռանը:


Ամենակարդացված