• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Էնդրիկը 11-րդ գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում (տեսանյութ)

Լուրեր

Էնդրիկը 11-րդ գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում (տեսանյութ)
05.11.2023
1569 0

Մադրիդի «Ռեալի» ապագա նորեկ Էնդրիկը «Պալմեյրասի» մեկնարկային կազմում էր «Ատլետիկո Պարանաենսեի» (1-0) դեմ տնային խաղում և դարձավ հաղթական գոլի հեղինակ:

Նախորդ տուրում բրազիլացի հարձակվողը դուբլ էր գրանցել «Բոտաֆոգոյի» դեմ արտագնա խաղում (4-3) և թիմին օգնել քամբեք կատարել՝ 0-3 հաշվով պարտվելուց հետո:

Հիշեցնենք՝ ԶԼՄ-ների համաձայն, «Ռեալը» բրազիլացու տրանսֆերային իրավունքը գնել է 35+25 միլիոն եվրոյի դիմաց, ինչպես նաև 12 միլիոն եվրո կվճարի բրազիլիայի հարկային մարմիններին: Էնդրիկը «սերուցքայիններին» կմիանա 2024 թվականի ամռանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ


Ամենակարդացված