• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ռեալի» մի քանի ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով

Լուրեր

«Ռեալի» մի քանի ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով
16.12.2021
2739 0

«Ռեալի» մի քանի ֆուտբոլիստի կորոնավիրուսի թեստը դրական է եղել։

Ինչպես հաղորդում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը՝ կորոնավիրուսով են վարակվել կիսապաշտպաններ Մարկո Ասենսիոն ու Գարեթ Բեյլը, հարձակվող Ռոդրիգո Գոյեսը, ինչպես նաև դարպասապահ Անդրեյ Լունինը։

Բացի այդ, կորոնավիրուսով է վարակվել նաև «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի օգնական Դավիդե Անչելոտին։

Երեկ հայտնի դարձավ, որ կորոնավիրուսով են վարակվել նաև կիսապաշտպան Լուկա Մոդրիչն ու պաշտպան Մարսելոն։

Դեկտեմբերի 19-ին «Ռեալը» տնային հանդիպում կանցկացնի «Կադիսի» հետ։