• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Ռամոսը հրաժարվել է ստորագրել «Ռեալի» մարզաշապիկի վրա (տեսանյութ)

Լուրեր

Ռամոսը հրաժարվել է ստորագրել «Ռեալի» մարզաշապիկի վրա (տեսանյութ)
18.11.2023
1651 0

Սոցիալական ցանցերում լայն տարածում է գտել մի տեսանյութ, որում Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսը հրաժարվում է ստորագրել «սերուցքայինների» մարզաշապիկի վրա:

«Սևիլիայի» և ՊՍԺ-ի մարզաշապիկների դեպքում այդ խնդիրը չի առաջանում:

Այնուամենայնիվ, Ռամոսը հետագայում արդարացել է՝ ասելով. «Նախքան այդ պահը ես այդ մարդու համար մոտ 6 մարզաշապիկ էի ստորագրել, իսկ հետո այդ մարզաշապիկները աճուրդի են հանվում կամ վաճառվում ինտերնետում»:

Տեսանյութը դիտելու համար ՍԵՂՄԵՔ (համակարգչի մկնիկի ձախ կոճակով քլիք արեք) ԱՅՍՏԵՂ բառի վրա (այդ բառը ընդգծված է կապույտ գույնով):