• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • ՊՍԺ-ն ցանկանում է գնել «Ռեալի» ու «Բարսելոնայի» առաջատարներին

Լուրեր

ՊՍԺ-ն ցանկանում է գնել «Ռեալի» ու «Բարսելոնայի» առաջատարներին
05.01.2021
7154 0

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի շուրջ ստեղծված վիճակը շարունակում է դժվար մնալ։

Լրագրող Խոսե Պեդրերոլը, El Chiringuito TV-ին տված հարցազրույցում ասել է, որ իսպանացին «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին հայտնել է ՊՍԺ տեղափոխվելու մտադրության մասին։

Ինչպես հաղորդվում է, 34-ամյա ֆուտբոլիստին տեղեկացրել են, որ նրա ու «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիի օգնությամբ ցանկանում են թոփ ակումբ կառուցել։

Լա լիգայի 13 խաղերում ֆուտբոլիստը մասնակցել է 13 հանդիպման ու դարձել 2 գոլի հեղինակ։