• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ռեալն» ու անգլիական գրանդը հետաքրքրված են «Ռիվեր Փլեյթի» կիսապաշտպանի ծառայություններով

Լուրեր

«Ռեալն» ու անգլիական գրանդը հետաքրքրված են «Ռիվեր Փլեյթի» կիսապաշտպանի ծառայություններով
15.04.2022
3231 0

«Ռիվեր Փլեյթի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը կարող է կարիերան շարունակել Պրիմերայում կամ Պրեմիեր լիգայում։

21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով Մադրիդի «Ռեալն» ու «Մանչեսթեր Յունայթեդն» են հետաքրքրված՝ սոցցանցերի իր էջում հայտնել է լրագրող Սեզար Լուիս Մերլոն։

Ըստ աղբյուրի՝ երկու ակումբներն էլ ուշիուշով հետևում են արգենտինացու խաղին։ Նշվում է, որ «սերուցքայինները» և «կարմիր սատանաներն» արդեն բանակցություններ են վարել ֆուտբոլիստի տրանսֆերի հարցով՝ չնայած պաշտոնական առաջարկ դեռ չի եղել։

Կիսապաշտպանի հրաժարագինը 20 մլն եվրո է կազմում, բայց արգենտինական տրանսֆերային պատուհանի փակումից 10 օր առաջ այն 25 մլն եվրո կկազմի։

Ֆերնանդեսի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի դեկտեմբերը։ Transfermarkt-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը 6.5 մլն եվրո է կազմում։