• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Կուրտուա. «Սեպտեմբերին ես արդեն հասկացել էի, որ նա ցանկանում է ավարտել կարիերան»

Լուրեր

Կուրտուա. «Սեպտեմբերին ես արդեն հասկացել էի, որ նա ցանկանում է ավարտել կարիերան»
13.10.2023
1836 0

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է Էդեն Ազարի՝ 32 տարեկանում կարիերան ավարտելու մասին:

«Ոչ, դա ինձ համար անսպասելի չէր, մենք գնացել էինք ընթրելու սեպտեմբերին և ես արդեն հասկացա, որ նա ցանկանում է ավարտել՝ չնայած մի քանի առաջարկ ուներ: Ես պարզապես չգիտեի, թե երբ նա կհայտարարի այդ մասին:

Իհարկե, փոքր-ինչ ցավալի է, քանի որ Էդեն Ազարը յուրահատուկ ֆուտբոլիստ է, ցավալի է, որ նա այլևս չի խաղում: Բայց դա նրա ընտրությունն է:

Հիշեցնենք, որ ամբողջ կարիերայի ընթացքում Ազարը խաղացել է «Լիլում» և «Չելսիում»: Նրա վերջին ակումբը «Ռեալն» էր, որտեղ տեղափոխվել էր «Չելսիից»՝ 115 միլիոն եվրոյի դիմաց:


Ամենակարդացված