Մադրիդի «Ռեալի» լեգենդ Լուիշ Ֆիգուն մեծ հույսեր է կապում Կիլիան Մբապեի և Վինիսիուս Ժունիորի հետ։
Պորտուգալացին պատասխանել է այն հարցին, թե նոր մրցաշրջանում այս ֆուտբոլիստներից որ մեկը պետք է լինի թիմի առաջատարը։
«Նրանք երկուսն էլ։ Նման երկար մրցաշրջանի ժամանակ դժվար է ստաբիլություն պահպանելը։ Մեկ ֆուտբոլիստը չի կարող 11 ամիս բարձր խաղամակարդակ պահպանել»,– ասել է Ֆիգուն։