• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Եթե նույնիսկ մեռնեմ այսօր, կմեռնեմ երջանիկ». «Ռեալի» 85-ամյա երկրպագու

Լուրեր

«Եթե նույնիսկ մեռնեմ այսօր, կմեռնեմ երջանիկ». «Ռեալի» 85-ամյա երկրպագու
04.09.2023
2533 0

Մադրիդի «Ռեալի» 85-ամյա մի երկրպագու կյանքում առաջին անգամ «Սանտիագո Բեռնաբեուում» «Արքայական ակումբի» խաղին հետևելու պատիվ է ունեցել:

Նրա երազանքի իրականացմանն աջակցել է թոռնուհին՝ Սանդրան:

«Ռեալը» տարեց երկրպագուի այցելությունից տեսանյութ է հրապարակել:

«Եթե նույնիսկ այսօր մեռնեմ, կմեռնեմ երջանիկ»,- «Սանտիագո Բեռնաբեու» կատարած այցելությունն այսպես է մեկնաբանել 85-ամյա տղամարդը:

«Արքայական ակումբը» չհիասթափեցրեց նրան, քանի որ կարողացավ հաղթել «Խետաֆեին» Բելինգեմի՝ խաղավերջում խփած գոլի շնորհիվ:





Fenomeno, Realmadrid.am