• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Կեպան՝ Տուխելից ստացած զանգի, Պոչետինոյի խոստման մասին

Լուրեր

Կեպան՝ Տուխելից ստացած զանգի, Պոչետինոյի խոստման մասին
07.09.2023
1783 0

Մադրիդի «Ռեալում» վարձավճարով խաղացող Կեպա Արիսաբալագան խոստովանել է, որ մոտ է եղել Մյունխենի «Բավարիա» տեղափոխությանը, ինչպես նաև պատմել է Մաուրիսիո Պոչետինոյից ստացած երաշխիքների մասին:

«Թոմաս Տուխելը զանգեց ինձ: Ես մոտ էի «Բավարիա» տեղափոխությանը. զգում էի՝ ինչ-որ փոփոխություն մտցնելու ժամանակն է: Մնալու ցանկություն ունեի, սակայն զգում էի՝ ծրագիրն այն չէ: Իսկ երբ զանգում է «Ռեալը», փոխվում է ամեն ինչ: Տեղափոխությանս գործարքը կայացավ ընդամենը մի քանի ժամ ու մի քանի զանգ հետո:

Ճիշտ է նաև, որ Պոչետինոն ցանկանում էր՝ ես մնայի: Նա ինձ վստահեցնում էր, որ հավատում է ինձ ու խաղալու հնարավորություն է տալու: Բայց ես մտածեցի, որ փոփոխությունը դրական կլինի ինձ համար, ու ես ուզում էի փոփոխություն»,- Marca-ի հաղորդմամբ՝ ասել է իսպանացի դարպասապահը:

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված