• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Էնդրիկը կարմիր քարտ է ստացել՝ գտնվելով պահեստայինների նստարանին

Լուրեր

Էնդրիկը կարմիր քարտ է ստացել՝ գտնվելով պահեստայինների նստարանին
10.08.2023
2424 0

Լիբերտադորեսի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի՝ «Պալմեյրաս» - «Ատլետիկո Մինեյրո» (1-0) պատասխան խաղում 17-ամյա Էնդրիկը, որն ամբողջ հանդիպումն անցկացրել է պահեստայինների նստարանին, կարիերայում առաջին անգամ կարմիր քարտ է ստացել:

Պահեստային մրցավարի հուշումից հետո գլխավոր մրցավարը երիտասարդ ֆուտբոլիստին ուղիղ կարմիր քարտ է տվել այն բանից հետո, երբ նա խաղադաշտ գնդակ է նետել՝ ժամանակ ձգելու համար, մինչդեռ մրցակիցը պետք է աութ իրացներ:

Բրազիլացին ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 33 խաղի, խփել 7 գոլ, կատարել 1 ասիստ:

Հիշեցնենք, որ «Ռեալը» 35+25 միլիոն եվրո է վճարել Էնդրիկի տրանսֆերի դիմաց. նա մադրիդցիներին կմիանա 2024 թվականին: «Արքայական ակումբը» նաև 12 միլիոն եվրո է վճարել Բրազիլիայի հարկային ծառայություններին:


Ամենակարդացված