• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ալ Նասրը» Ռոնալդուի գոլի շնորհիվ նվաճեց եզրափակիչի ուղեգիր (տեսանյութ)

Լուրեր

«Ալ Նասրը» Ռոնալդուի գոլի շնորհիվ նվաճեց եզրափակիչի ուղեգիր (տեսանյութ)
09.08.2023
2696 0

Արաբական երկրների չեմպիոնների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրը» 1-0 հաշվով հաղթեց Իրաքը ներկայացնող «Ալ Շորթային» և նվաճեց եզրափակիչի ուղեգիր:

75-րդ րոպեին 11-մետրանոցը դիպուկ իրացրեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

Եզրափակիչում Լուիշ Կաշտրուի թիմը կմրցի «Ալ Հիլյալ» - «Ալ Շաբաբ» զույգի հաղթողի հետ: Այդ հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին:


Ամենակարդացված