• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Հայտնի է՝ ով կպաշտպանի «Ռեալի» դարպասը ՉԼ–ի եզրափակիչում

Լուրեր

Հայտնի է՝ ով կպաշտպանի «Ռեալի» դարպասը ՉԼ–ի եզրափակիչում
10.05.2024
5181 0

Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» հունիսի 1–ին ուժերը կչափի Դորտմունդի «Բորուսիայի» հետ։

Լրագրող Մարիո Կորտեգանան հաղորդում է, որ այս խաղում «Արքայական ակումբի» դարպասը պաշտպանելու ֆավորիտը Տիբո Կուրտուան է։

Ակումբում գոհ են Լունինից և նրան մտադիր են բարձր աշխատավարձով նոր պայմանագիր առաջարկել, սակայն կարծում են, որ անկախ ամեն ինչից Կուրտուան աշխարհի լավագույն դարպասապահն է և իմաստ չկա նրան թողնել պահեստայինների նստարանին, եթե նա պատրաստ է խաղին։