• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Պիկե. «Կարիերաս ավարտել եմ, բայց դեռ հույս ունեմ, որ «Ռեալը» միշտ կպարտվի»

Լուրեր

Պիկե. «Կարիերաս ավարտել եմ, բայց դեռ հույս ունեմ, որ «Ռեալը» միշտ կպարտվի»
06.07.2023
2424 0

Մադրիդի «Ռեալի» առաջատար հակակիր Ժերար Պիկեն վերադարձել է հին գործին: Cadena SER-ի հետ զրույցում իսպանացին ասել է. «Կարիերաս ավարտել եմ, բայց դեռ հույս ունեմ, որ «Ռեալը» միշտ կպարտվի:

Ես այս մրցակցությունը զգացել եմ միշտ՝ ինչպես հիմա, այնպես էլ նախկինում»:

Պիկեն, սակայն, «Բարսելոնայի» կազմում պարտվեց «Ռեալի» դեմ անցկացրած վերջին 7 խաղերից 5-ը: Իսկ կարիերան ավարտելուց հետո նա հասցրել է հեռուստադիտողի կարգավիճակում մեկ անգամ հետևել՝ ինչպես է «Արքայական ակումբը» հաղթում «Բարսային»: Փորձը ցույց է տալիս, որ որքան մեծ խանդավառությամբ Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը հակակրում է «Ռեալին», այնքան մեծ վստահությամբ «Ռեալը» շարունակում է հաջողություններ գրանցել:

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված