• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Էմերի. «Ռեալի» դեմ խաղում «Վիլյառեալն» արժանի էր հաղթանակի»

Լուրեր

Էմերի. «Ռեալի» դեմ խաղում «Վիլյառեալն» արժանի էր հաղթանակի»
22.11.2020
1749 0

«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին ամփոփել է Լա լիգայի 10-րդ տուրում կայացած «Ռեալի» դեմ խաղը (1-1):

«Մենք գոլը բաց թողեցինք սխալի արդյունքում։ Հուսահատ էինք, բայց աստիճանաբար հավաքվեցինք ու կարողացանք հասնել «Ռեալի» տուգանային հրապարակ։

Կարծում եմ, որ չեմպիոնի հետ ոչ-ոքի արդյունքը գոհացուցիչ է, բայց եթե խաղի ցուցանիշներով դատենք, ապա զգացողություն կա, որ մենք պիտի 3 միավոր վաստակեինք։ Պետք է շարունակենք աճել։ Արժանի էինք հաղթանակի»,- ասել է նա։