Լուրեր

Մբապեի թեման կրկին ակտուալ է
13.09.2022
2800 0

Վերջերս տված հարցազրույցում ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հայտարարել էր, որ «Ռեալ» տեղափոխվելու երազանքը միշտ վառ կմնա»։

El Chiringuito ТV-ում կրկին սկսել են շոշափել այս թեման։

1. Ագիրե (El Chiringuito-ի համահյուրընկալող). «Ես կցանկանայի մոռանալ Մբապեի մասին, բայց....»

2. Խոսե Լուիս Սանչես (El Chiringuito-ի լրագրող). «Արդյոք Մբապեի համար դռները փա՞կ են։ Երեխաները երբեմն հեռանում են տնից, իսկ հետո՝ վերադառնում։ Մբապեն բացառիկ ֆուտբոլիստ է, թեկուզ շատ սխալներ է արել վերջին ամիսներին։ 2024 թվականին «Ռեալում» պետք է վերջնական որոշում կայացնեն. Հալանդ, թե Մբապե»։

3. Բույո («Ռեալի» նախկին դարպասապահ, El Chiringuito-ի մշտական հյուր). «Եթե Մբապեն տեղափոխվի «Ռեալ».... մադրիդիստները կներեն նրան»։

4. Պեդրերոլ (El Chiringuito-ի վարող). «Ի՞նչ կմտածեիք մադրիդիստներ, եթե հայտնի դառնար, որ Մբապեն երկարաձգել է պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ, բայց գործարքում հրաժարագին է ներառվել, որը կես տարի անց հեռանալու հնարավորություն է տալիս»։


Ամենակարդացված