• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Մոուրինյո. «Կասիլյասն իմ կարիերայում կարևոր դեր է խաղացել»

Լուրեր

Մոուրինյո. «Կասիլյասն իմ կարիերայում կարևոր դեր է խաղացել»
17.11.2020
432 0

Նոյեմբերի 27-ին լույս կտեսնի Իկեր Կասիլյասի մասին վավերագրական ֆիլմը, որում նկարահանվել է նաև Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

Մոուրինյոյի ղեկավարության ժամանակահատվածում պորտուգալացու հարաբերությունները Կասիլյասի հետ միանշանակ չէին, իսկ եթե ավելի կոնկրետ, ապա խնդիրներ կային նրանց միջև: Դա, սակայն, չի խանգարել նրանց պահպանել պրոֆեսիոնալիզմը: Կասիլյասն անձամբ է խոստովանել, որ կաթված ստանալուց հետո Ժոզեն առաջիններից է եղել, որ զանգահարել է իրեն:

«Կասիլյասին իմ մարզական կարիերայում կարևոր մարդ եմ համարում»,- ասել է Մոուրինյոն:

Մոուրինյոյի խոսքը երևում է ֆիլմի թրեյլերում:

Ֆիլմում պատմություններով են հանդես գալիս նաև այլ աստղեր՝ Անդրես Ինյեստան, Զինեդին Զիդանը, Վալդանոն, Պիկեն ու Արյեն Ռոբենը: