• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Կոլարովը վարակված է կորոնավիրուսով ու չի մասնակցի «Ռեալի» դեմ խաղին

Լուրեր

Կոլարովը վարակված է կորոնավիրուսով ու չի մասնակցի «Ռեալի» դեմ խաղին
17.11.2020
2004 0

«Ինտերի» պաշտպան Ալեքսանդր Կոլարովի՝ կորոնավիրուսի ստուգման թեստի պատասխանը դրական արդյունք է տվել, ինչը նշանակում է, որ ֆուտբոլիստը չի կարող մասնակցել «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակում կայանալիք առաջիկա հանդիպմանը:

Միլանյան ակումբը կորոնավիրուսի ստուգման թեստեր է անցկացրել երկուշաբթի՝ պայմանավորված անձնակազմի որոշ անդամների՝ հավաքականներից վերադարձով: Կոլարովն առանց ախտանշանների է, բայց ստիպված կլինի պահպանել Իտալիայում գործող առողջապահական արձանագրությունը:

Կոլարովը բաց կթողնի նաև Ա Սերիայի շրջանակում «Տորինոյի» դեմ խաղը:


Ամենակարդացված